Ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժին

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի վարիչ՝ Բալայան Ժաննա Արշավիրի
Ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժինը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որը ԱՀ օրենսդրությամբ և համալսարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ է իրականացնում ուսումնամեթոդական գործընթացի ապահովման ուղղությամբ:
Բաժինն իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում, կրթական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում ամբիոնների ուսումնական բեռնվածքների պլանավորում, պետական քննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփում, ընթացիկ ատեստավորումների, միջանկյալ, կիսամյակային քննությունների կազմակերպում և անցկացման վերահսկում, քննաշրջանի արդյունքների վերլուծություն, ուսանողների շարժի հետ կապված (ընդունելություն, հեռացում, ուսանողական իրավունքների վերականգնում, տեղափոխություն, ակադեմիական արձակուրդ, 2-րդ մասնագիտություն և այլն) հրամանների նախապատրաստում, գրանցում և հաշվառում ուսանողների ուսման վճարի լրիվ փոխհատուցման, մասնակի փոխհատուցման և կրթաթոշակների նշանակման գործընթացների կազմակերպում, համակարգում, ուսանողների անձնական գործերի ստեղծում և պահպանում, ուսանողական արխիվի թղթերի կարգավորում, ուսումնական դասացուցակների կազմումը, վերահսկումը և համապատասխանեցումը լսարանային ֆոնդին և այլ գործառույթներ:
Հեռ.՝ (097) 261123, 102 (ներքին)
Էլ. հասցե՝ zhbalaian@mail.ru