Կարծիքներ
Կարծիքներ
Ես 2008֊ին ավարտել եմ Գրիգոր Նարեկացի համալսարանի հումանիտար ֆակուլտետի 《Տարրական մանկավարժություն և մեթոդիկա》բաժինը։Համալսարանում ստացած գիտելիքներով արդեն իսկ աշխատում եմ իմ մասնագիտությամբ։Երախտապարտ եմ համալսարանին՝ բազմակողմանիորեն կրթելու համար։ Ուսանողական տարիների լավագույն հուշերը կապված են Գրիգոր Նարեկացի համալսարանի հետ, որը բացի ուսումից տվել է ջերմություն, սեր, մեծ ու փոքր հաղթանակներ,հրաշքների գրքի նոր էջեր բացելու ցանկություն։Ես սիրում եմ իմ համալսարանը։
Օքսանա Գասպարյան
ԳՆՀ շրջանավարտ, Գրիգոր Նարեկացի համալսարանի Մանկավարժության ամբիոնի վարիչ
Ես՝Նատալի Օհանյանս սովորում եմ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի <<Հայոց լեզուն և նրա քննադատությունը>> բաժնի մագիստրատուրա առաջին կուրսում։Դեռ քոլեջում սովորելու տարիներից ստացել եմ դասախոսներիս անմացորդ նվիրվածությունն ու աջակցությունը :Համալսարանում հաճախակի կազմակերպվող հետաքրքիր միջոցառումները օգնում են մեզ ամրապնդել գիտելիքներն ու ավելի մոտենալ գիտությանը։Մեր կողքին ուսանողի կարծիքը միշտ լսելի է,առօրյան՝հետաքրքիր։
Նատալի Օհանյան
Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանող