Կարծիքներ
Կարծիքներ
Գրիգոր Նարեկացի համալսարանը համախմբելով Արցախի, Հայաստանի ու արտերկրի հայ երիտասարդներին մեկ տանիքի տակ՝ իր ուրույն քայլերն է անում, շարունակում է սերունդներ դաստիարակելու և գիտական մակարդակ ձևավորելու ասպարեզում ունենալ իր ներդրումը՝ նպաստելով նաև մեր պետականաշինության բարդ գործին:
Սոնա Համբարձումյան
ԳՆՀ շրջանավարտ, բանաստեղծուհի
Մեծ կյանքում հաստատուն քայլեր ունենալու համար շատ կարևոր է գիտելիքների հարուստ պաշար ունենալը: Ես հպարտ եմ, որ իմ կյանքի ամենահետաքրքիր ու աշխատատար տարիները անց եմ կացրել Գրիգոր Նարեկացի համալսարանում՝ ուսանելով ու դաստիարակվելով հայեցի ու գիտական մթնոլորտում:
Անգելինա Առստամյան
ԳՆՀ շրջանավարտ
Միշտ ջերմությամբ ու կարոտով եմ հիշում ուսանողական տարիներս...աննկարագրելի զգացողություններով... լի խենթություններով, սիրով, գեղեցիկ ու տոթ գույներով: Նախաձեռնող ու ակտիվ կուրս ունեի... Նարեկցիներիս առօրյան հագեցած էր, հետաքրքիր: Այսօր կարող եմ համոզված ասել, որ իսկապես վայելել եմ կյանքիս «լավագույն» տարիները՝ անհոգ, թռվռուն, ինչու՞ չէ չարուկ ու խենթ ժամանակներս... Ուսանողական հուշերս ինձ միշտ ժպիտ են պարգևում, հոգիս սիրով պարուրում...այս պահին էլ ժպտում եմ... Ուր էր՝ հավերժ ուսանող լինեի...
Լուսինե Շադյան
ԳՆՀ շրջանավարտ, Ազատ Արցախ թերթի թղթակից