Կարծիքներ
Կարծիքներ
Ամեն անգամ, երբ ներս եմ մտնում Գրիգոր Նարեկացի համալսարանի դռներից ներս, ինձ թվում է՝ մտնում եմ Նարեկա վանքը, հատկապես, երբ մուտքի մոտ ինձ դիմավորում է կուռքի փոխված Նարեկացին՝ շքեղ հարթաքանդակի մեջ՝որպես ոգի, որպես լույս ու գիտություն:
Հրաչյա Բեգլարյան
Գրող, հրապարակախոս, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Ճանապարհը, որ ամեն օր ինձ տանում է Գրիգոր Նարեկացի համալսարան ու բերում, մշտապես բերկրանքով է լցնում հոգիս. չէ, որ այս բուհում է, որ հասա իմ նպատակին, տարիներ շարունակ աշխատելով թեկնածուական ատենախոսությանս վրա, ի վերջո պաշտպանեցի այն: Դրանում իմ գործընկերների, շրջապատի, ուսանողների դերը մեծ է, այդ նրանց շնորհիվ է, որ աշխատանքային ջերմ մթնոլորտ է տիրում նարեկյան կամարների ներքո:
Ամալյա Գրիգորյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԳՆՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն
Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանը, չնայած երիտասարդ տարիքին, առաջնորդվում է գիտակրթական արժեհամակարգի ժամանակակից պահանջներով և կերտում է ինքնատիպ ու կայացած մի դիմանկար: Դրա արժևորման լավագույն դրսևորումն են համալսարանի այն շրջանավարտները,որոնք իրենց ուրույն տեղն են գտել հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում՝գործի դնելով իրենց գիտելիքներն ու ունակությունները, որոնք ձեռք են բերել ուսման տարիներին:
Ալիսա Բաղդասարյան
ԳՆՀ շրջանավարտ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր