Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Կարծիքներ

Կարծիքներ

Այսօր մենք, ի դեմս Գրիգոր Նարեկացի համալսարանի, ունենք մայր Հայաստանի ու ԼՂՀ-ի լավագույն կրթօջախներից մեկը: Ինձ միշտ զարմացրել է այն լրջությունն ու պատասխանատվության զգացումը, որով համակված են բուհի ուսանողներն ու դասախոսական կազմը:

Ավիկ Իսահակյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գրիգոր Նարեկացի համալսարնն իր հիմնադիր-ռեկտոր՝ ճանաչված բանաստեղծ Վարդան Հակոբյանի աներևակայելի ու համառ ջանքերի շնորհիվ դարձել է իսկական կաճառ, գիտական կյանքի կենտրոն, որտեղ կազմակերպվել են հանդիպումներ հայ գրական դաշտի լավագույն մասնագետների հետ, որտեղ հյուրընկալվել են մեծագույն գիտնականներ, և որտեղ իսկապես կոփվել են բազմաթիվ երիտասարդներ:

Արքմենիկ Նիկողոսյան

Բանասիրական գիտությունների թեկնածու

Բազմահազար ուսանողներ այսօր կը գործեն՝ թե՛ որպես մասնագետներ, և թե՛ որպես քաղաքացի՝ շնորհիվ իրենց ստացած, մարդկային բարձր արժեքներուն հավատարիմ, Գրիգոր Նարեկացի համալսարանի տված գիտելիքներուն: Արցախյան պայքարի մեջ և հայության գաղափարախոսությամբ ջրդեղված, դուք պիտի շարունակեք Ձեր գրական, դաստիարակչական, ազգային-հասարակական բեղուն գործունեությունը ի փառս մեր ոսկեղենիկի և հայ ազգի գոյատևման:

Հովսեփ Նալբանդյան

Լոս Անջելոս