Կարծիքներ

Կարծիքներ

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը, որպես գիտակրթական օջախ, կայացել է: Հրաշալի երիտասարդություն ունի համալսարանը: Եվ արցախյան ֆենոմենի ամենաառեղծվածային ու բնորոշ գծերից մեկը, դա գիտության նկատմամբ արցախցու կողմից ցուցաբերվող անբացատրելի սերն է, որ նրա բնույթի մեջ է ի ծնե:

Սերգեյ Սարինյան

Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը հաստատել է իրեն՝ թե՛ պրոֆեսորադասա-խոսական կազմի, թե՛ ուսանողության, թե՛ տնօրինության բոլորանվեր աշխատանքի շնորհիվ:

Վիկտոր Մելքումով

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկ. գիտությունների դոկտոր

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը, կարելի է ասել, դարձել է հայ իրականությանմեջ գործող լավագույն բուհերից մեկը: Անկեղծ ասած, ինձ պարզապես հիացնում են բուհիշրջանավարտներն իրենց գիտելիքներով ու բարձր պատրաստվածությամբ: Իսկ դա շատ բան է ասումհամալսարանի ապագայի մասին:

Գառնիկ Սաֆարյան

ՀՀ գլխավոր դատախազության ուսումնագիտական կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր